Եվրոպական երկրները կարող են մինչև 15,000 զինվորական ուղարկել Ուկրաինա. #DieWelt
![]() Եվրոպական մի քանի երկրներ իրենց զինվորականներին «ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում Ուկրաինա ուղարկելու ծրագրեր են պատրաստել՝ հնարավոր հրադադարը վերահսկելու համար: Այս մասին հայտնել է Die Welt թերթը՝ հղում անելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին։ «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրերն արդեն վերջնականապես մշակվել են: Դրանք հիմնականում պատրաստվել են բրիտանական և ֆրանսիական զինված ուժերի ռազմական փորձագետների կողմից՝ Բրյուսելի հետ համագործակցությամբ», - նշել է աղբյուրը: Աղբյուրի տվյալներով՝ եվրոպական երկրները կարող են հրադադարի համաձայնագրի կնքումից հետո առաջին վեց ամիսների ընթացքում Ուկրաինա ուղարկել 10,000-ից 15,000 զինվորական: Ավելին, «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են մասնակցել հրադադարի վերահսկմանը՝ առանց ՄԱԿ-ի կամ ԵՄ մանդատի», - նշել է աղբյուրը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
