Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել են շուրջ 21 հազար մարդ». Նիկոլ Փաշինյան

102
Այսօր, 13:42
«Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել են շուրջ 21 հազար մարդ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հունվարի 1-ի խաղաղ առավոտը»։

«Այսպիսին է 2026թ․ հունվարի 1-ի առավոտը․ պարզ է, որ այսօրվա ձյունը բազմաթիվ տրանսպորտային և այլ խնդիրներ կարող է առաջացնել, բայց ձյունը իր հետ կարծես բերում և վերահաստատում է խաղաղությունը։

Երեկ մեր տվյալներով Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել են շուրջ 21 հազար մարդ։ Նոր տարվա գիշերն այսպիսի բազմամարդությունը հրապարակում ընկալում ենք նաև որպես ուղերձ՝ նման միջոցառումների պահանջարկի։ Հետագայում նման միջոցառումների կազմակերպումը պետք է լինի մեր օրակարգում»,- նշել է վարչապետը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան