ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում, Աշտարակի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, Անիի, Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՆԳՆ փրկարար ծառայություն |

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն (լուսանկար)
6607:42
«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան
10003:06
«Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի իշխանափոխության տարի». Ոսկան Սարգսյան
13702:18
«Այս տարի պիտի լինենք մաքսիմալ հոգատար, հյուրընկալ, իր հողը սիրող». Վարդան Ղուկասյանի ամանորյա ուղերձը բանտից (տեսանյութ)
14201:18
Financial Times-ը հրապարակել է 2026 թվականի կանխատեսումները
18801:13
«Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է». Նիկոլ Փաշինյան
12300:36
