Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Ե՞րբ է ձևավորվել ՀՀ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների՝ Ամանորի ուղերձով ժողովրդին դիմելու սովորությունը»․ Թաթուլ Հակոբյան

78
Այսօր, 12:12
«Ե՞րբ է ձևավորվել ՀՀ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների՝ Ամանորի ուղերձով ժողովրդին դիմելու սովորությունը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես չգիտեմ, թե երբ է ձևավորվել Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդների՝ Ամանորի ուղերձով ժողովրդին դիմելու սովորությունը:
Հիշում եմ, որ 1990 թվականից մինչև երեկ, ամեն տարի, մեր երկրի ղեկավարներն ու Ամենայն Հայոց կաթողիկոսները, դիմում են ժողովրդին: Անգամ արխիվացնում եմ նրանց ուղերձների տեքստերը, քանի որ դրանք կարևոր են, երբ դիտարկում ես մոտիկ անցյալի և քաղաքական զարգացումների ենթատեքստում:
Խորհրդային շրջանում այդ ավանդույթը կա՞ր: Օրինակ, Դեմիրճյանը նման ուղերձ հղե՞լ է:
Մամուլում ինձ հանդիպած ամենահին տեքստը 1919-1920 թվականների՝ վարչապետ Խատիսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի ուղերձներն են, բայց ոչ թե ժողովրդին, այլ միմյանց:
Դրանք շատ կարճ են.
Նորին Սրբազնագույն Ամենայն Հայոց կաթողիկոսին
Շնորհավորելով Ձերդ Վեհափառության Նոր տարին, ցանկանում եմ երկար կյանք և հաջողություն:
Հուսով եմ, որ այս տարին կտա հայ ժողովրդին իր փափագած անկախության ճանաչումը և սկիզբ կդնի խաղաղ ստեղծագործ աշխատանքի:
Վարչապետ՝ Ալեսանդր Խատիսյան
Նախարարապետին
1 հունվարի, 1920 թվական
Փոխադարձաբար շնորհավորելով Նոր տարին, մեր բազմաչարչար ազգին մաղթում եմ երջանիկ ապագա, իսկ Ձեզ երկար կյանք և արդյունավետ գործունեություն՝ հօգուտ Հայրենյաց:
Գևորգ կաթողիկոս Ամենայն հայոց

Հուսանք, այս տարին՝ 2026 թվականը, Հայաստանում և աշխարհում կլինի խաղաղության, հանդուրժողականության, պատերազմների ավարտի տարի:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան