«Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք». Արման Ծառուկյան
360
Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ., 20:06
![]() Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Fight Show-ին տված հարցազրույցում խոսել է ապագայում քաշային կարգը փոխելու հեռանկարների մասին։ Լրագրողի այն հարցին, թե քանի պաշտպանություն է անհրաժեշտ ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու մասին մտածելու համար, Ծառուկյանը պատասխանել է. «Հինգ։ Այո՛, հինգ պաշտպանություն՝ Իսլամ Մախաչևի ռեկորդը գերազանցելու և երկրորդ տիտղոսի հետևից գնալու համար։ Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք»։ Արման Ծառուկյանն իր կարիերայի ընթացքում MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Ներկայում նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
