Դանիան դադարեցնում է թղթե նամակների առաքումը և ապամոնտաժում փոստարկղերը
![]() Դանիայի ազգային փոստային օպերատոր PostNord-ն ամբողջությամբ կդադարեցնի թղթե նամակների առաքումը երկրի ներսում՝ թվայնացման պատճառով։ «401-ամյա հանրային փոստային ծառայությունը, որը առաքում էր նամակներ, դադարեցնում է իր գործունեությունը։ PostNord-ը դադարեցնում է նամակների առաքումը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ծանրոցների առաքման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընկերությունը արձանագրել է թղթե նամակների պահանջարկի անկումը, քանի որ դանիացիներն անցնում են թվային կապի ալիքների։ Ըստ օպերատորի՝ PostNord-ը 2000 թվականին մշակել է մոտ 1,5 միլիարդ նամակ։ Այս թիվն այժմ նվազել է մինչև մոտ 100 միլիոն՝ տարեկան։ Ընկերության խոսնակ Անդրեաս Բրետվադը նշել է, որ Դանիան առաջատար է հասարակության թվայնացման գործում։ DR-ն պարզաբանել է, որ PostNord-ի հեռանալուց հետո թղթե նամակների առաքումը հնարավոր կլինի միայն մասնավոր ընկերությունների միջոցով։ Դրա հետ կապված՝ նախատեսվում է ապամոնտաժել ամբողջ երկրում նամակագրության համար նախատեսված փոստարկղերը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
