Շվեյցարիայի ողբերգական պայթյունը չի որակվում որպես ահաբեկչություն. մանրամասներ
![]() Ինչպես հայտնել ենք, հունվարի 1-ի գիշերը Շվեյցարիայի Վալե կանտոնի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 4:30-ին) Le Constellation բարում, որտեղ ավելի քան 100 մարդ նշում էր Նոր տարին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շվեյցարական ոստիկանության տվյալներով՝ զոհվել է մոտ 40 մարդ, հաղորդում է Reuters-ը։ Սակայն հրդեհի վերաբերյալ մամուլի ասուլիսում շվեյցարական ոստիկանությունը ճշգրիտ թիվ չի ներկայացրել՝ նշելով, որ զոհերի թիվը տասնյակների է հասնում։ Ըստ իշխանությունների՝ վիրավորվել է մոտ 100 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում են։ Տուժածները հոսպիտալացվել են այրվածքներով։ Բժշկական ծառայությունները մոբիլիզացրել են 10 ուղղաթիռ, 40 շտապօգնության մեքենա և 150 բժշկական անձնակազմ։ Վիրավորների և մահացածների թվում կան բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ սա ահաբեկչական հարձակում չէ: Վալե կանտոնի դատախազ Բեատրիս Պիլուն հայտարարել է, որ միջադեպը դիտարկվում է՝ որպես հրդեհ, այլ ոչ թե ահաբեկչական հարձակում: Նրա խոսքով՝ հարձակման որևէ նշան չկա: «Հիմքեր չկան կարծելու, որ սա ահաբեկչական հարձակում էր»,- նշել է նա: Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է: Կրանս Մոնտանայում հայտարարվել է արտակարգ դրություն: Շվեյցարիայի պետական խորհուրդն այս որոշումը կայացրել է «հաշվի առնելով իրավիճակի լրջությունը»: Կրանս Մոնտանայի շրջանում հայտարարվել է թռիչքներից արգելված գոտի: Բարի շրջակայքը շրջափակվել է: Միջադեպի լույսի ներքո Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հետաձգել է իր ամանորյա ուղերձը: |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
