«Տանը մենակ»-ի 35-ամյակի առթիվ պատրաստված քաղցրաբլիթը Գինեսի ռեկորդ է սահմանել
![]() Disney+-ը և Hulu-ն Գինեսի ռեկորդ են սահմանել՝ կառուցելով քաղցրաբլիթե տուն «Տանը մենակ» ֆիլմի ՄաքՔալիստերների ընտանիքի նմանությամբ։ WDWNT-ի փոխանցմամբ՝ ինստալյացիան հանրության համար բացվել է Լոս Անջելեսում 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին՝ Հոլիվուդ Բուլվարի և Վայն Սթրիթի խաչմերուկում։ Գինեսի ռեկորդների ժյուրիի անդամ Բրիթանի Դանը հաստատել է նվաճումը դեկտեմբերի 18-ին։ Նոր կառույցը գերազանցել է Թեքսասի «Traditions Club»-ի կողմից 2013 թվականին սահմանված նախորդ ռեկորդը։ Ռեկորդակի տունն ունի 7.8 մետր բարձրություն, 12.8 մետր լայնություն և 17.6 մետր երկարություն։ Կառուցման համար օգտագործվել է ավելի քան 2.6 տոննա ցորենի ալյուր և ավելի քան 4200 ձու։ Կառույցը ներառում է 4400 քաղցրաբլիթե սալիկ և մոտավորապես 800 տանիքի տարր։ Բոլոր նյութերը համապատասխանում էին ռեկորդային պահանջներին և անվտանգ էին սննդի համար։ Նախագիծը նախատեսված է եղել «Տանը մենակ» ֆիլմի թողարկման 35-ամյակի համար։ |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
