Թաիլանդում հայտնաբերվել է վայրի կատու, որին 30 տարի անհետացած էին համարում
![]() Live Science-ը հաղորդում է, որ Թաիլանդի «Արքայադուստր Սիրինդհորն» վայրի բնության արգելոցում տեղադրված թակարդային տեսախցիկները նկարահանել են մի քանի կատուների, որոնք նախկինում համարվում էին անհետացած երկրում։ Տափակագլուխ կատուն (Prionailurus planiceps) համարվում էր «հավանաբար անհետացած» 1995 թվականից ի վեր։ Այն Հարավարևելյան Ասիայի ամենաքիչ ուսումնասիրված գիշատիչներից մեկն է։ Մոտավորապես 2 կգ քաշով կենդանին ունի կարճ մարմին՝ բարակ ոտքերով։ Տափակագլուխ կատուները սնվում են ձկներով, գորտերով և այլ ջրային կենդանիներով։ Իրենց թաղանթավոր ոտքերի միջոցով նրանք հեշտությամբ կողմնորոշվում են ճահճուտներում և որս անում։ Թակարդային տեսախցիկները ֆիքսել են ոչ միայն չափահաս կատուների, այլև ձագերի։ Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն բնակվում են արգելոցում, այլև բազմանում են։ Այս կենդանիների ընդհանուր պոպուլյացիան անհայտ է։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
