«ԱՄՆ-ն ՀՀ-ի ընտրական պրոցեսի ընթացքում չի ունենա դեսպան». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Միացյալ Նահանգների դեսպան Քվինը հունվարի կեսին կավարտի իր առաքելությունը Հայաստանում, հայտնել է ԱՄՆ դեսպանատունը: Հիշեցնեմ, որ նախօրեին եղավ տեղեկությունը, թե Դոնալդ Թրամպը հետ է կանչում մոտ երեք տասնյակ դեսպանի՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից: Փաստացի, խոսքը Բայդենի վարչակազմի ժամանակ նշանակված դեսպանների մասին է: Հիշեցնեմ նաև, որ Վրաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ իր դեսպաններին փոխել է դեռևս մայիս-հունիսին: Հայաստանում ԱՄՆ դեսպանի մասով կա մի հետաքրքիր հանգամանք: Իհարկե դա գուցե չունի ինչ որ առանձնահատուկ նշանակություն, սակայն, եթե հունվարին դեսպանն ավարտում է իր առաքելությունը, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ընտրական պրոցեսի ընթացքում Հայաստանում չի ունենա դեսպան, ներկայացված չի լինի դեսպանի մակարդակով: Համենայն դեպս, նոր դեսպանի նշանակումը կպահանջի ամիսներ, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի: Այլ կերպ ասած, կլինի գործերի ժամանակավոր հավատարմատար, ինչը դիվանագիտական ներկայության ցածր աստիճան է, քան դեսպանը: Ի դեպ, գուցե ավելորդ ինֆորմացիա չէ այն, որ ԱՄՆ Հայաստանի ընտրական պրոցեսում դեսպան չի ունեցել 2007-08 թվականներին: Դեսպան Ջոն Էվանսը ժամանակից շուտ ավարտեց պաշտոնավարումը հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումից տարբերվող խոսքերի պատճառով, արժանանալով ի դեպ պետքարտուղարության՝ «Կառուցողական անհամաձայնություն» պարգևի»: Ջոն Էվանսը ավարտեց պաշտոնավարումը 2006 թվականին: Դրանից հետո՝ մինչև 2008 թվականի սեպտեմբեր, ԱՄՆ Հայաստանում չի ունեցել դեսպան ու եղել են գործերի ժամանակավոր հավատարմատարներ: Ի դեպ, օրեր առաջ, հենց Ջոն Էվանսն էր հերթական անգամ անկեղծացել՝ օգոստոսի 8-ի վաշինգթոնյան ակտի վերաբերյալ գնահատականի հարցում, փորձագետ Թոմ դե Վաալի մի գրառման ներքո թողնելով մեկնաբանություն, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում «բուլդոզերով անցան Հայաստանի վրայով»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
