ԱՄՆ-ն տասնյակ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, հետ է կանչում իր դեսպաններին
![]() ԱՄՆ նախագահի վարչակազմը հետ է կանչում առնվազն 29 դեսպանների, գրում է Associated Press-ը (AP)։ Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ դիվանագետների լիազորությունների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարին։ Դիվանագիտական ներկայացուցչությունները կադրային փոփոխությունների մասին տեղեկացվել են անցյալ շաբաթ: AP-ն պարզաբանում է, որ բոլոր հեռացող դեսպանները պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք: ԱՄՆ նոր դիվանագիտական ռազմավարությունը նախատեսում է այնպիսի անձնակազմի ներգրավում, որը լիովին կաջակցի Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքի առաջնահերթությանը։ Ամենամեծ թվով դեսպանները (13) հետ են կանչվել Աֆրիկայից: Ասիայում Թրամփի վարչակազմը հետ է կանչում դեսպանների՝ 6 երկրներից, այդ թվում՝ Վիետնամից և Ֆիլիպիններից: Մերձավոր Արևելքում Ալժիրում և Եգիպտոսում գտնվող ամերիկացի ավագ դիվանագետները ևս ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ: Կադրային փոփոխությունները կվերաբերեն նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում և Սլովակիայում ԱՄՆ դեսպանատներին: Գործակալությունը նշում է, որ դեսպանները կվերադառնան Վաշինգթոն՝ «այլ հանձնարարություններ կատարելու համար, եթե ցանկանան»։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
