Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում»․ Տիգրան Աբրահամյան

76
Այսօր, 10:42
«Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն որքան ներհասարակական հարաբերություններին:
Ճիշտ է՝ ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:
Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել՝ թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:
Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:
Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում՝ Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ իր կողմնակիցների, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում»։