«Ալիևը դարձյա՞լ նեղացել է Պուտինից»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իլհամ Ալիևը չի մեկնել Սանկտ-Պետերբուրգ, պաշտոնական բացատրության համաձայն՝ զբաղվածության պատճառով: Իսկ ի՞նչը կարող էր լինել Ալիևի՝ չմեկնելու իրական պատճառը: Դարձյալ ինչ որ բանով խռովա՞ծ է Պուտինից: Թվում է, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ հոկտեմբերին, նրանք հաղթահարեցին մոտ տասնամսյա լարվածությունը, հանդիպելով Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, ունենալով նկատելի ջերմ զրույց: Ի՞նչ նոր «սև կատու» է անցել նրանց միջով, որ Ալիեւը հրաժարվել է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, ասելով, թե զբաղված է: Չլինի՞, թե Բաքվին անհանգստացրել է հայտարարությունը, որ Թեհրանից արել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդական Վիլայաթին, ասելով, թե Իրանի համար չի նկատվում որևէ տարբերություն Թրամպի ուղու և Զանգեզուրյան միջանցքի միջև և Թեհրանը դեմ է այդ ծրագրի իրականացմանը: Վիլայաթին դա ասել էր Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, բայց դրանից նեղսրտե՞լ է Ալիևը: Բայց չէ՞ որ նա բոյկոտել է Ռուսաստան այցը: Ադրբեջանի նախագահը սակայն լավ է պատկերացնում, որ, եթե Իրանից հնչել է կոշտ հայտարարություն, ապա այդ հայտարարությունը թերևս համաձայնեցված է Ռուսաստանի հետ, որի հետ Թեհրանը ստորագրել է ռազմավարական համապարփակ գործընկերության մեծ պայմանագիրը: Չէ՞ որ Ալիևը այդ հայտարարությունց առաջ էլ Բաքվում ընդունել էր Իրանի ԱԳ նախարարին, և թերևս հիանալի է տիրապետում, թե ինչն ինչոց է: Ես չեմ կարող պնդել, որ այստեղ է Սանկտ-Պետերբուրգ չմեկնելու բուն պատճառը, բայց կարող եմ դիտարկել՝ որպես հնարավորներից մեկը: Ամբողջ հարցն այն է, որ հասնելով Թրամպի ուղուն, Իլհամ Ալիևը թերևս ակնկալում էր, որ դրա իմպլեմենտացիայի հարցում ի վերջո առաջնորդողը կլինի այն մոտեցումը, որ դավանում է Լոնդոնի առաջնորդությամբ գործող եվրաատլանտյան գլոբալիստական թևը: Բայց, օրեր առաջ Աշգաբադում սակայն ըստ երևույթին Պուտին-Էրդողան քննարկման բովանդակությունը այնքան էլ չի գոհացրել Ալիևին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ժամանակակից աշխարհում նոր սերունդը փակուղու մեջ է»․ Արա Արայան
10203:06
«Գևորգ սրբազանի նոր պահապաններն են՝ նիկոլական»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
11900:24
«Չհասկացա՞ր, որ Պատարագի գնալը միտինգ չէ»․ Էդուարդ Շարմազանով
104Երեկ, 23:54
«Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է՝ միաբանվե՛ք»․ Վարազդատ Հարությունյան
117Երեկ, 23:30
Իրանում անվտանգության ուժերը ձերբակալել են անկարգությունների 200 կազմակերպչի
166Երեկ, 22:42
«Վաղը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
125Երեկ, 22:06
