Փաշինյանը կկրակի՞ Վեհափառի դեմ վերջին փամփուշտը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքական և հոգևոր շրջանակներում երեկ համարում էին, որ Նիկոլ Փաշինյանը «կրակեց» Եկեղեցու դեմ վճռական փամփուշտը, բայց, ինչպեսև սպասվում էր, վրիպեց։ Դեռևս մայիսի վերջին Հայ առաքելական եկեղեցու, բարձրաստիճան հոգևորականների դեմ սկսած պատերազմում Փաշինյանի դիրքերն այնքան փխրուն էին, որ չնայած խոստացել էր Էջմիածնում «հոգևոր հավաք» անել, իր բնորոշմամբ՝ Կտրիճ Ներսիսյանին վեհարանից հեռացնելու պահանջով, սակայն այդպես էլ համարձակություն չէր գտնում վճռական հավաքը կազմակերպելու, քանի որ ոչ միայն ժողովրդի, այլև սեփական թիմում չուներ լիակատար աջակցություն, և սեփական դեմքով մասնակցելն ու չհաջողելը վատ նախերգանք կլինեին գալիք ընտրությունների համար՝ ավելի շատ կիջեցներ իր նվազած ռեյտինգը։ Ուստի մայիսից ընթացող գործընթացների կուլմինացիան որոշեց տալ 10 տիրադավ հոգեւորականների թիկունքում թաքնված։ Վեհափառը, ինչպես սպասվում էր, չվախեցավ այդ գրոհից և «չկոչվեց հանգստի», տիրադավ եպիսկոպոսների ժամանումից հաշված ժամեր առաջ նա տակտիկական քայլ իրականացրեց՝ թերևս ցույց տալով, որ չի վախենում իր դեմ գրոհից. տիրադավներից երեքին Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս թողնելու որոշում ընդունեց: Ըստ այդմ, Բալթյան թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանը և Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը հեռացվել են խորհրդի կազմից: Նրանց փոխարեն նշանակվել են Կիրակոս, Նաթան և Մակար սրբազանները: Խորհրդի կազմից բացակայող կալանավորված Արշակ և Միքայել սրբազաններին էլ փոխարինել են Հայկազուն և Վահան սրբազանները: 10 տիրադավները շարունակում են դեռ մնալ թեմերի առաջնորդներ, սակայն դա ժամանակավոր է: Չնայած Վեհափառ հայրապետին մեղադրում են, որ կտրուկ քայլերի չի գնում, և դա իշխանություններն իբրև վախի նշան են ընդունում, սակայն հոգեւորականներից շատերը վստահ են, որ հենց Վեհափառի սառնասրտության արդյունքում է, որ իշխանությունը կատարյալ պարտություն է կրում: Նրանցից մեկը մեզ բառացիորեն ասաց հետեւյալը. «Դժվար է ասել, թե ինչ սադրանքների կդիմեին իշխանականներն ու իրենց աջակից հերձվածողները, եթե դեկտեմբերի 10-12-ին նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը գումարվեր, և տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու որոշում ընդունեին»: Վեհափառը չտվեց այդ առիթը՝ վեհարանի դեմ գրոհելու, և նրանք ստիպված եղան սեփական նախաձեռնությամբ գալ և չնայած երեկ նույնպես փորձեցին սադրանքների գնալ, բայց մեծ հաշվով չհաջողեցին՝ արժանանալով հավատավոր հոտի դիմադրությանը, որոնք Եկեղեցու մուտքի մոտ մարդկային պատ էին կազմել եւ խաժամուժի վանկարկումներին ի պատասխան՝ «վե-հա-փառ» ու «ազատություն եպիսկոպոսներին» վանկարկումներով էին հանդես գալիս կամ էլ տերունական աղոթքը բարձրաձայն ասում։ Ի դեպ, ուղարկված հրոսակախմբի բացականչությունների ներքո կաթողիկոսն ու հոգևոր դասը մոտ երկու ժամ պատարագ մատուցեցին մայր տաճարում։ Փոխարենը երեկ հերթական անգամ խայտառակվեց Նիկոլ Փաշինյանը, որ սկզբում ասում էր, թե իբր Եկեղեցու դեմ գործողությունները, Եկեղեցին «նորոգելու» իր ծրագիրը պայմանավորված է նրանով, որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, հետո, հասկանալով, որ դա չի աշխատում, շրջանառության մեջ դրեց կաթողիկոսի և նրա եղբոր՝ այլ պետության գործակալ լինելու թեզը։ Կառավարության երեկվա նիստից հետո կայացած բրիֆինգում Փաշինյանն այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ եւ հիմնավոր պատասխաններ տալ, որ եթե կաթողիկոսն այլ պետության գործակալ է, ինչպես ինքն է պնդում, ինչո՞ւ նրանով չեն զբաղվում իրավապահները։ Նա կմկմաց, թե թուղթ է հրապարակվել մամուլում՝ ի՞նչ կապ ունի՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ քանի նման կեղծ թղթեր են հորինվել ու շրջանառվել իշխանական լրատվամիջոցներում: Մի ավելի աբսուրդ «հիմնավորում» էլ ներկայացրեց, որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Մինչդեռ հենց այդ շահերն են պահանջում իրավական ընթացք տալ այդ ամենին, եթե, իհարկե, այդ հայտարարությունը տարրական զրպարտություն չէ։ Շատերը կարծում են, որ երեկվա հավաքից հետո Փաշինյանին մեկ քայլ է մնացել՝ կալանավորել Վեհափառին։ Խայտառակվել՝ ուրեմն խայտառակվել մինչև վերջ»։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
