«Առաջարկում եմ փողը տանք, ասենք՝ գնացեք ուրիշ տեղ տուն առեք կամ կառուցեք, որտեղ գազ կա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Գազաֆիկացման և ճանապարհի հետ կապված՝ խնդիրների ենք բախվում․ նախորդ օրը համայնքներից մեկում մի քաղաքացի ասում է, որ, ենթադրենք, 20 տարի իմ տունը ճանապարհ չունի, գազ չունի․․․ Պարզվում է՝ այդ տունը հիմնական բնակավայրից 5 կմ կտրված, մենավոր տուն է, որն իրոք չունի ճանապարհ ու գազ։ Այդտեղ ենթադրենք, կարող ենք հատկացնել 100 կամ 50 մլն ճանապարհի համար և 30 մլն գազի համար, բայց դա պրոբլեմ է, բա համայնքի այն մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կան։ Համայնքը կարող է ասել՝ մի րոպե, բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարող էիք ուրիշ խնդիր լուծել,- այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հասկացանք, ժամանակին համայնքը հողը տվել է, շինթույլտվությունը տվել է, բայց հիմա մենք ո՞նց լուծենք այդ հարցը։ Պատկերացնում եք, մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն՝ մեր տների հաշվով էլ 150 միլիոն դրամ ներդրում արեք։ Ավելի լավ է մենք այդ տունը գերակա շահ ճանաչենք, առնենք, տանք, մարդուն ասենք՝ գնացեք մի ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք, ավելի էժան կնստի․․․ Ես առաջարկում եմ բոլոր այդպիսի դեպքերում, կարող է կոպիտ հնչի, բայց մարդկանց մենք այդտեղից պետք է էվակուացնենք, պիտի գերակա շահ ճանաչենք, փողը տանք 15% պլյուս շուկայական արժեքով, ասենք՝ հարգելիներս, գնացեք ուրիշ տեղ տուն առեք, առավել ևս եթե գլխավոր հատակագծով պարզվում է, որ այդտեղ թաղամաս է կառուցվում։ Եթե տունը մենավոր է, դա միջոցների վատնում է։ Հա, մարդը վատ վիճակում է, բայց բոլոր այդ դեպքերում ես առաջարկում որոշում կայացնենք, այնտեղ, որտեղ անտրամաբանական կտրվածություն կա, ուղղակի մարդկանց այդ փողը տանք, ասենք՝ գնացեք ուրիշ տեղ տուն առեք՝ բնակավայրի ներսում, կամ գնացեք կառուցեք, որտեղ այդ գազը կա»,- ընդգծեց Փաշինյանը։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
