ՔՊ-ն ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար, հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված: Գաղտնիք չէ, որ «Տիկտոկ»-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են ՖԲ օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը: Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է «Տիկտոկ»-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Ֆեյսբուքում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են քոմենթների դաշտը։ Ուրիշ երկրում ոլորտային նախարարին, օրինակ՝ առողջապահության նախարարին, կպատժեին իր գործառույթներից դուրս գործով զբաղվելու եւ քաղաքական գործունեության համար, բայց մեզանում հակառակն է: ՔՊ ակտիվիստներն էժան ու անճաշակ հոլովակներ են նկարում՝ ռոմանտիկ երաժշտության տակ բարի լույս մաղթում իրենց հետեւորդներին, քայլում Երեւանի փողոցներով, իրենց առօրյայից տեսանյութեր հրապարակում»։ |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
