Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Ի պատասխան մեր հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը՝ Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են: Դե, ֆինանսական թափանցիկության կամ թափանցիկ չլինելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա ձայնակիցների հայտարարությունները բացահայտ հերյուրանք են, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարվել է Մայր Աթոռի կողմից: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է: Այստեղ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքներ կան: Նախ՝ ստացվում է, որ Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում հայ ժողովրդի չնչին փոքրամասնությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր քպականների (այն էլ՝ ակնհայտորեն ոչ բոլոր), և 615 հոգևորականից ընդամենը 10-ը կամ, «քարը տրաքի», 20-ը, որոնք անցել են Փաշինյանի ու ՔՊ-ի հակաեկեղեցական «թրի» տակով: Դե, մի 5 տոկոսը, էլի: Այսինքն, թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե՛ այդ 10-20-ը որևէ իրավունք չունեն ինչ-որ բան պահանջելու: Մնացյալ 90-95 տոկոսն էլ այլ բան է պահանջում. նախ՝ որ ձեռքները հեռու պահեն Եկեղեցուց, և որ՝ եթե մեկը կա, որ հրաժարական պիտի տա, Նիկոլ Փաշինյանն է: Մյուս կողմից՝ նմանապես պարզ է, որ Փաշինյանի կռիվը այդ 327 կամ թեկուզ 615 հոգևորականի հետ չէ: Նույնիսկ Կաթողիկոսի հետ չէ: Նրա կռիվը հենց Եկեղեցու դեմ է: Սա ևս ակնհայտ է: Ու Փաշինյանի հրահրած արշավի նկատակը հենց Եկեղեցին վնասելն է, Եկեղեցին քանդելու խնդիր ունի նա: Եվ Եկեղեցու ազդեցության ու հեղինակության դեմ է Փաշինյանի գլխավորած արշավանքը: Կա նպատակ, և նա հետևողականորեն իրականացնում է՝ թքած ունենալով հայ ժողովրդի ու հոգևոր դասի գերակշիռ մեծամասնության կարծիքի վրա: Ի դեպ, ֆինանսների մասին: Փաշինյանի մերձավոր զինակիցները մեկ անգամ չէ, որ անհարկի համեմատություններ են արել Եկեղեցու և բիզնես-շրջանակների հետ՝ հարկերի վճարման առումով: Բայց նույնիսկ այս հարցում, պարզվում է, Փաշինյանի իշխանությունն ու քարոզիչները դիմում են մանիպուլ յացիաների: Հայ առաքելական եկեղեցին, պարզվում է, ոչ միայն օրինավոր հարկատու է, այլև խոշոր հարկատուների ցանկում է: Ու դա՝ տարիներ շարունակ: Օրինակ՝ 2024 թվականի տվյալներով, Հայ առաքելական եկեղեցին պետբյուջե է վճարել 630 միլիոն դրամ հարկ և 1000 խոշոր հարկատուների ցանկում 529-րդ է եղել, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին ՀԱԵ-ն արդեն իսկ վճարել է 525 միլիոն դրամ: Այսինքն, ակնհայտ է, որ ոչ միայն ստահոդ են Եկեղեցու՝ ֆինանսական թափանցիկություն չունենալու մասին իշխանավորների բացականչությունները, այլև նրանք կանխամտածված մոլորության մեջ են գցում դյուրահավատ անձանց: Իրենք էլ, բնականաբար, շատ լավ տեղյակ են, որ ՀԱԵ-ն հարկերը վճարում է, որ ընդամենը 327 հոգևորական ունեցող Եկեղեցին տարեկան ավելի քան 600 միլիոն դրամ հարկ է վճարում, բայց հրապարակայնորեն ստահոդ հայտարարություններ են անում: Սա ևս ցույց է տալիս, որ ցանկացած միջոց, ցանկացած մեթոդ կիրառվում է Եկեղեցու, նրա՝ անսասան ազդեցության ու հեղինակության դեմ: Թե ում է դա ձեռնտու, կարծում ենք՝ գաղտնիք չէ... Հ.Գ.- Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տարածվեց տասը նիկոլական «հոգևորականների» նոր հայտարարությունը, որով կոչ են անում այսօր հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Շատերը երեկ արդեն նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
