Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի՝ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։ Կից լուսանկարից երեւում է, որ պատվիրակության կազմում են նաեւ ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը: Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում՝ հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել, միմյանց միջեւ կոնտակտ է ստեղծվել: Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել․ ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը: Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք նկատեցինք նաեւ, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որեւէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել»:
|

«Օստապ Բենդերի երազանքները կատարվում են մեկ դար անց՝ Դոնալդ Թրամփի ձեռամբ»․ Կարեն Հեքիմյան
11303:06
«Մեր «քաղաքական համակարգը» կարելի է մի բառով նկարագրել՝ ԱՂԵՏ»․ Սուրեն Սահակյան
11402:06
«Ամենավտանգավորն այն է, որ արտաքին ռիսկերը մեծանում են, իսկ ներսում մենք մեզ ենք հոշոտում»․ Դավիթ Սանասարյան
10201:06
«Ինքնամեծարումը՝ որպես կառավարման մոդել»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:30
«Փաշինյանը միամիտ չէ, հատուկ ծառայությունները «դոսյեներ» են դրել իր սեղանին, կաշառում է թիմին»․ Նորիկ Նորիկյան (տեսանյութ)
125Երեկ, 23:36
«30 տարի մենք էինք ադրբեջանցիների տարածքներում, հիմա էլ իրենք են մտել, դուրս կգան». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
121Երեկ, 23:00
