«Լոնդոն այցից առաջ Մատենադարանից «տպավորության» ի՞նչ պաշար է հավաքել ԱԽ քարտուղարը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ թելեգրամյան գրառումը. «Այսօր տարածվել է մի հետաքրքիր տեղեկություն: Տարածողը Մատենադարանի ֆեյսբուքյան էջն է, իսկ տեղեկությունը այն մասին է, որ Մատենադարան է այցելել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Կարդում ենք. «Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը՝ այդ արժեքների միջազգայնացման գործում»: Համաձայնեք, հետաքրքիր է, հատկապես, երբ ուշադրություն են դարձնում, որ Արմեն Գրիգորյանը Մատենադարան է այցելել փաստորեն Լոնդոն կատարելիք այցից առաջ: ԱԽ-ն ավելի վաղ ազդարարել էր, որ դեկտեմբերի 17-18-ը նա կայցելի Լոնդոն, որտեղ կունենա երկկողմ հանդիպումներ: Թե հատկապես ի՞նչ հանդիպումներ, ո՞ւմ հետ, ի՞նչ օրակարգով, ԱԽ-ն չի հայտնում մանրամասներ: Կա՞ ուղիղ կապ Լոնդոնի «ճանապարհին» Մատենադարան այցի, այդ այցի ընթացքում «հավաքածուների համաքրիստոնեական նշանակության ու այդ արժեքների միջազգայնացման» կարեւորությունն արձանագրելու հետ: Լոնդոնում կարո՞ղ են քննարկվել «համաքրիստոնեական» հարցեր, հատկապես եթե նկատի ունենանք այն, որ հոկտեմբերի 23-ին Վատիկանի Սիքստինյան մատուռում տեղի ունեցավ պատմական մի իրադարձություն՝ վերջին 500 տարվա մեջ առաջին անգամ համատեղ աղոթք իրականացրին Հռոմի Պապն ու Անգլիական Եկեղեցու առաջնորդը՝ Բրիտանիայի թագավոր Չարլզը: 1534 թվականից ի վեր, երբ բրիտանական գահը անջատվեց Սուրբ Աթոռից եւ հիմնվեց անգլիական եկեղեցին, որի գլուխը Բրիտանիայի թագավորն է, չի եղել Պապի եւ Բրիտանիայի գահակալի համատեղ աղոթք, եւ ահա 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարվեց Սիքստինյան մատուռում այդ աղոթքի, փաստորեն գրեթե՝ «համաքրիստոնեական» աղոթքի մասին: Լոնդոն այցից առաջ Մատենադարանից «տպավորության» ի՞նչ պաշար է հավաքել ԱԽ քարտուղարը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
