«Պետք է փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման բավական հստակ և միանշանակ ազդանշան է։ Որպեսզի հասկանալի լինի, թե ով է ազդանշանն ուղարկողը, պետք է նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը չափազանց բարձր պաշտոնյա է, որի անմիջական մասնակցությամբ և խորհուրդներով առաջնորդը հատկապես ռազմավարական նշանակության զգայուն հարցերում սահմանում է այն «կարմիր գծերը» և ուղենիշները, որոնց շրջանակում պետք է գործի այդ երկրի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական դիվանագիտությունը։ Հետևաբար, այս ազդանշանին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները, քանի որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անխտիր բոլոր առումներով»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
