«Tesla»-ի 29-ամյա աղջիկ վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել հայկական վարորդական վկայական․ նոր մանրամասներ
![]() Ինչպես հայտնել էինք, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
