Նոր մանրամասներ՝ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջև միջադեպից. 5 կասկածյալներից 2-ը քույրեր են
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեկտեմբերի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի խումբ ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով: Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նշված համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարան են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ի, 20-ամյա Ն. Հ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Մ. Հ.-ի, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ի և 20-ամյա Լ. Տ-ի միջև, որի ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել: Նրանք՝ բոլորը, սովորում են Բրյուսովի անվան պետական համալսարանում և հրաժարվել են դատաբժշկի մոտ գնալուց: Իսկ մասնակիցներից 2-ը քույրեր են: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
