Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի մոտից հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված տղամարդ
![]() Նոյեմբերի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գառնի-Երևան կամրջի տակ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «պոլիտրավմա հարցական, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գ․-ն է։ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատի խճուղու Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի տակ Մհեր Գ․-ն հանդիպել է իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արմենուհի Գ․-ի և նրա ամուսնու, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Հովհանես Հ․-ի հետ հարաբերություններ պարզելու նպատակով, ինչի ընթացքում Հովհաննես Հ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մհեր Գ․-ի մեջքի շրջանին՝ պատճառել մարմնական վնասվածք: Նույն օրը Հովհաննես Հ․-ն հայտնաբերվել է և ձերբակալվել: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
