Սաուդյան Արաբիան Սիրիա է հասցրել նավթի առաջին բեռը
![]() Սաուդյան Արաբիան Սիրիա է հասցրել նավթի առաջին բեռը, որը տրամադրվել է Արաբական Հանրապետության էներգետիկ ոլորտին աջակցելու համար նախապես համաձայնեցված օգնության փաթեթի շրջանակներում, հաղորդում է Al Arabiya-ն։ Նոյեմբերի 16-ին Բանիյասի նավահանգիստ է ժամանել 650,000 բարել նավթ տեղափոխող լցանավ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս բեռն առաջինն էր 1,65 միլիոն բարել աջակցության շրջանակներում։ Սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը և Սիրիայի էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր են ստորագրել՝ սիրիական նավթավերամշակման գործարանների արդյունավետության և կայունության բարելավմանն ուղղված աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Հուլիսի վերջին Ռիադը և Դամասկոսն էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է երկու երկրների միջև ընդլայնված համագործակցություն նավթի և գազի, նավթաքիմիական, էլեկտրաէներգետիկ և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
