Լուվրում բլոգերներին հաջողվել է իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին
![]() Բելգիացի TikToker-ներ Նիլին և Սեննեին հաջողվել է շրջանցել Լուվրի անվտանգության համակարգը և թանգարան ներս բերել իրենց իսկ նկարը։ Նրանք այն կախել են մի սենյակում, որտեղ գտնվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, և որոշ ժամանակ թանգարանի աշխատակիցները տեղյակ չեն եղել նոր «ցուցանմուշի» մասին։ Նրանք օգտագործել են Lego-ի աղյուսներից պատրաստված շրջանակ՝ մետաղորսիչ սարքերը շրջանցելու համար։ Չնայած նրանց պայուսակների խուզարկությունը տևել է սովորականից ավելի երկար, անվտանգության աշխատակիցները չեն անհանգստացել դրանց պարունակությունից։ Որոշ ժամանակ սենյակով անցնող անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրանց ծրագրին, բայց երբ թանգարանն սկսել է փակվել, և այցելուներին խնդրել են հեռանալ, TikToker-ները կարողացել են իրենց նկարը կախել 16-րդ դարի վենետիկցի վարպետների ստեղծագործությունների շարքում և հանգիստ լքել թանգարանը՝ մի քանի լուսանկարներ անելով։ Հաջորդ օրը պարզվել է, որ նրանց դիմանկարը որոշ ժամանակ մնացել է պատին՝ շարունակելով զարմացնել և զվարճացնել Լուվրի այցելուներին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին հանցագործները Լուվրի թանգարանից՝ Նապոլեոնի և նրա կնոջ հավաքածուից ինը ցուցանմուշ էին գողացել։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
