«Ուզում ա Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհաքաղաքական շահերի փեչերում». Արման Եղոյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի ասածի վտանգն էն չի, որ ինքն ուզում ա Հայաստանը սարքի երրորդ երկրների շահերի սպասարկման պլացդարմ։ Եթե ուզենար, որ Հայաստանը, թեկուզ արնաքամ լինելու գնով, լիներ պլացդարմ կամ ֆորպոստ, ապա թույլ չէր տա, որ իր կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները 1-ը 1,08 հարաբերակցությունից հասնեին 1-ը 5,3 հարաբերակցության՝ ի վնաս Հայաստանի։ Առավել ևս իր իմացած երրորդ երկիրը դա թույլ չէր տա, եթե մեզ ԻՍԿԱՊԵՍ դիտարկում էր որպես ֆորպոստ։ Հիմա էլ ասում ա, թե բա իր ժամանակ ամենախաղաղն էր․ իհարկե ամենախաղաղն էր, որովհետև ոչ մեկ զինվելու ընթացքում չի կռվում․․․ զինվում, մարզվում, հասնում ա մի ինչ-որ մակարդակի, նոր ա կռվի մեջ մտնում։ Խնդիրն էն ա, որ ինքը, իբր արժանապատիվ պլացդարմ կամ ուժեղ ֆորպոստ սարքելու անվան տակ, ուզում ա ուղղակի Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհքաղաքական շահերի փեչերում։ Ուղղակի վառի, մի քիչ տաքացնի ու վերջ։ Աղբյուրը` Արման Եղոյան |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
