«Ինչո՞ւ է այդքան դանդաղ աշխատում Փաշինյանի՝ «սքան անող սարքը»». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեկուզ Սերժ Սարգսյանի երկարատև հարցազրույցը այլ հետևանքներ չունենա, այն արդեն տվել է մի կարևոր արդյունք․ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ արձագանքել՝ բացելով այն թեման, որից ամենից շատն է խուսափում՝ ԼՂ հարցի իրական բանակցային պատմությունը։ Նա, արձագանքելով Սերժ Սարգսյանին, գրել է․ «Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ՝ արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես՝ առ եմ համարում։ Որ զարթնես, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին էլ խաբար արա»։ Եթե հրապարակվեն կարգավորման ամբողջական փաստաթղթերը, ակնհայտ կդառնա, որ Արցախի կործանման հիմնական պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա է։ Նա էր, ով հրաժարվեց Հայաստանի համար առավել նպաստավոր բանակցային հիմքերից և միակողմանի զիջումների քաղաքականությամբ քանդեց տարիներով ձևավորված դիվանագիտական դիրքերը։ Փաշինյանի արձագանքը փաստերի պարզաբանում չէր․ այն հեգնական ինքնապաշտպանություն էր, փորձ՝ մանիպուլյացիայով մթագնելու իրականությունը։ Այդուհանդերձ, երկու հարց մնում է առանց պատասխանի․ ? ինչո՞ւ է այդքան դանդաղ աշխատում Փաշինյանի «սքան անող սարքը», ? ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում խուսափել քաղաքական ինքնասպանությունից՝ այդ փաստաթղթերը հրապարակելուց հետո։ Եթե երբևէ հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը՝ առանց խեղաթյուրումների և խմբագրման, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
