«Փաշինյանն Ալիևին ասաց՝ «դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»»․ Բայրամով
![]() Ադրբեջանական Minval-ը հրապարակել են այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ İTV-ին տված հարցազրույցից մի հատված․ «Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին՝ Դուշանբեում: Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։ Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ բավականին կառուցողական էր․ նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը կարգավորելու համար»։ Դուշանբեում գտնվելու ընթացքում Իլհամ Ալիևը հանձնարարել է պաշտպանական գերատեսչությանը ապահովել խաղաղություն ու կայունություն՝ բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ․ այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անմիջապես քայլեր ձեռնարկել կայունությունն ապահովելու համար։ 2019 թվականին Վիեննայում տեղի է ունենում ևս մեկ հանդիպում՝ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Այս հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ փոխում է իր դիրքորոշումը՝ բացահայտ հայտարարելով, որ չի կարող լուծել այդ հարցը և որ չի լուծի այն։ Նա նաև ներկայացնում է շատ հետաքրքիր փաստարկ. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Նա նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Նախագահը պատասխանում է. «Ընդհանուր առմամբ, չեմ ուզում որևէ մեկի մահը, բայց դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»»,- պատմել է Բայրամովը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
