Ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգևորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները և այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես տեղեկացանք, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները։ Դեպքից անմիջապես հետո մեզ հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։ ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, և քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ Մեր տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչև օրս որևէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։ Փաստացի, քննչական մարմինը դեռևս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
