«Ահավոր նեղվեցի, երբ տեսա, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում մեծ է». Նիկոլ Փաշինյան
![]() «Հայտնի 10 հազար դրամի պատմությունը եղել է մեր նախընտրական ծրագրի մեջ: 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ է ծագել էդ 10 հազար դրամը»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ կենսաթոշակների բարձրացման թեմայով քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այդ ընկալման մեջ էական դերակատարում է ունեցել այն, որ երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել է, տեսել է, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը շատ մեծ է: «Ես դրանից ահավոր նեղվել եմ: Շատ լավ, էլի ամենայն հարգանքով, ես էլ եմ ծխել, հայրս էլ էր մինչև վերջ ծխում, չէի կարում ոչ մի բան անեի, որ չծխի: Եվ այդ ժամանակ՝ 2025-ին, ասում էի՝ լավ, 10 հազար դրամ հիմա պիտի ավելացնենք, որ գանք, միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք: Ասում էի՝ լավ, 10 հազարը տանք ֆորմալ, գնան մեր թոշակառուները ծխախոտ առնեն և դրա ավելի շատ օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան: Դրա համար մենք ասացինք՝ եկեք այս փուլում 10 հազարն ուղղորդենք առողջության վրա, որպեսզի ասենք՝ սիրելի՛ թոշակառուներ, մենք ձեր 10 հազար դրամը ավելացնում ենք, բայց մենք ձեր փոխարեն ուղղում ենք առողջապահություն: Մենք ճիշտ ենք վարվել: Հետո փետրվարին վիճկոմն արձանագրեց, որ 2025-ի տնտեսական աճը եղել է ոչ թե 5.1, այլ 7.1 տոկոս: Քանի որ կանխատեսվածից ավել էր աճը և ասել են, որ դա մոտավորապես 100 մլրդ դրամ է, ասել եմ, որ 10 հազար դրամով կավելացնենք թոշակը, որի արդյունքում կավելանա նաև հետվճարը»,- նշել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերին ԱԺ իր ելույթում վարչապետն ասել էր. «Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ...»: |

«Ի՞նչ է լինելու հունիսից հետո. ապահովագրության համակարգը կշարունակվի՞». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
134Երեկ, 14:24
«Բժշկի ձայնը» թիվ 20 պոլիկլինիկայում է (տեսանյութ)
103Երեկ, 11:12
Աղի չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար
14604.04.2026, 09:00
«Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է պետությունը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14702.04.2026, 13:00
Իսրայելը հրթիռակոծել է իրանական դեղագործական ընկերությունը, որն իր տեսակով երկրորդն էր աշխարհում
16031.03.2026, 22:30
Բժիշկները հիվանդի աչքից հեռացրել են 20 սանտիմետրանոց որդ
41730.03.2026, 18:46
