«Մեր բոլոր գործողություններն ուղղված են մեր երկրի շահերին, այդ թվում՝ կարկանդակ ուտելը»․ Արմեն Խաչատրյան
![]() «Հանրության մեծ մասը, ընդդիմությունը ձեզ մեղադրում է, որ տարածաշրջանում իրավիճակն այսքան լարված է, դուք բանուգործը թողած, առավոտից երեկո ավտոբուսով գնում եք մարզից մարզ, քարոզարշավ եք անում, կարկանդակ, եգիպտացորեն եք ուտում, բա անվտանգային խնդիրնե՞րը»,- լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Մեր հանրության մեծ մասը շատ երջանիկ է, որ մեր երկրում մենք կարկանդակ ենք ուտում և ավտոմատները ձեռքներիս ինչ-որ գոյաբանական խնդիրների մեջ չենք»,- պատասխանեց Արմեն Խաչատրյանը։ «Բայց այս դեպքում, երբ մեր հարևան երկրում ռազմական գործողություններ են ընթանում, դա նորմա՞լ է»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Շատ վատ է, որ աշխարհաքաղաքական շատ խնդիրներ կան և տարբեր տեղեր պատերազմներ են, բայց շատ լավ է, որ ՀՀ-ում լիակատար խաղաղություն է և մենք, այո՛, զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով։ Իսկ իրադարձություններին մենք արձագանքում ենք այնքանով և այնպես, որ դա բխում է ՀՀ շահերից, մեր բոլոր գործողություններն ուղղված են մեր երկրի շահերին, ամեն ինչը՝ այդ թվում նաև կարկանդակ ուտելը»։ |

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42
