«Սոված թոշակառու պետք է չլինի». Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել թոշակների բարձրացման շուրջ: Նախարարը պարզաբանել է, որ մոտավորապես 600 000 քաղաքացիների թոշակը բարձրանալու է ուղիղ 10 000 դրամով. «Մյուս հատվածի մեջ կան մարդիկ, որոնց դեպքում ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10 000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն՝ ինչով է դա պայմանավորված: Տարբեր բանաձևերով են հաշվարկվում կենսաթոշակները, և կան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է: Այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում, և դրա արդյունքում ստացվում է, որ շատ զինծառայողների դեպքում, օրինակ, կենսաթոշակը կբարձրանա 15.000 դրամով: Ընդհուպ մինչև ունենք դեպքեր, որ ավելի, և շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաև արդեն բարձր է, 90.000 դրամից, կբարձրանա, ասենք՝ 5, 6, 7 հազար դրամով»: Արսեն Թորոսյանը հավելել է. «Այն քաղաքացիները, որոնց ասում ենք ուղիղ 10 000 չի բարձրանում, հիմա 96 000 է միջին կենսաթոշակը, այդ բարձրացումից հետո կդառնա 105 000, այսինքն՝ այնուամենայնիվ 8500 դրամի չափով միջինով բարձրանում է, բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10 000-ով»: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս բարձրացմամբ միջին կենսաթոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր՝ Արսեն Թորոսյանը նշել է. «Մեր վերջին տվյալներով, դա 2025 թվականի երրորդ եռամսյակն է, պարենային նվազագույն սպառողական զամբյուղը 61.768 դրամ է։ Նախորդ եռամսյակի մեր միջին կենսաթոշակը՝ դեռ չբարձրացրած, 49.451 դրամ է։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59.191 միջինը։ Այսինքն՝ միայն կենսաթոշակը՝ առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի մեկից բարձրացրել էինք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց մենք ունենք նաև հետվճար, որն ակտիվ տարածվում է։ Արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը, և միջինն այսօր 7000 դրամ է: Երբ գումարում ենք 59000-ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամի չափով»: Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այս թվերին, ասել է. «Հազար ներողություն էս կոպիտ ձևակերպման համար, շատ կոպիտ որ ձևակերպենք, մենք ասում ենք՝ սոված թոշակառու պետք է չլինի»: |

Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
4411:24
«Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7810:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11708:06
«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
13603:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
13001:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
124Երեկ, 23:54
