«Փորձաքննություն չի նշանակվել․ ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է՝ սա Բագրատ Սրբազանի ձեռագիրը չէ». Հովհաննես Խուդոյան
![]() «ՔԿ նախագահը կեղծ տեղեկատվություն փորձեց ԱԺ-ում ներկայացնել՝ վստահաբար պնդելով, որ գործում առկա է Բագրատ Սրբազանի կողմից գրված փաստաթուղթ: Այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ՝ դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով: Նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու»,- ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանի գործով պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա ընդգծել է, որ ցանկացած մեկը, ով վերցնի այդ փաստաթուղթը և համեմատի Բագրատ Սրբազանի ձեռագրի հետ, կտեսնի, որ նրա ձեռագիրը չէ: «Ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ սա իր ձեռագիրը չէ»,- հավելել է նա: Պաշտպան Տաթևիկ Սողոյանն էլ ավելացրել է, որ գրությունը անգլերենով է գրված և քրեական գործի նյութերում առկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն, թե ինչ դեր ունի տվյալ փաստաթուղթը ենթադրյալ մեղադրանքի հետ: «Սա կեցավայրից հայտնաբերված մեխերի, գունավոր ծխերի և այլ ապացույցների հետ միասին տրվել է որպես հերթական ապացույց՝ առանց մեկնաբանության»,- նշել է նա և ներկայացրել տեսանյութ, թե ինչպես են Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության ընթացքում հայտնաբերում տվյալ գրությունը: |

«Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8900:36
Նեթանյահուն լքել է Մեռյալ ծովի համաժողովը՝ Թրամփի հետ շտապ հեռախոսազանգի պատճառով
10500:04
«Այս տարածաշրջանի բնիկ հայերը եղել են արցախցիները և կան սյունեցիները». Նարեկ Գալստյան
93Երեկ, 23:54
«300 հազար ադրբեջանցիների փոխարեն՝ 300 հազար նոր աշխատատեղ». Էդգար Ղազարյան
112Երեկ, 23:30
«Մի քիչ տղու պես պահի քեզ, էլի». Արման Թաթոյան (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին (տեսանյութ)
140Երեկ, 22:36
