Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 16 մայիսի, 2026 թ.

«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան

141
Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ., 13:48
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ամերիկյան Forbes պարբերականի՝ 2026 թվականի տվյալների
Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով՝ կազմելով 4.1 մլրդ ԱՄՆ դոլար:
Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել:
Պատկերացրեք՝ որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը, երբ լինի Հայաստանի վարչապետը:
Փոփոխության ժամանակն է»։

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան