Պայթեցրել են Ուկրաինայի դեմ կռվող ՕՄՕՆ-ի սպայի ավտոմեքենան
![]() Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ուկրաինացիները պայթեցրել են ավտոմեքենա, որի մեջ գտնվում էր ոստիկանության փոխգնդապետ, Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատի «Օբերեգ» ստորաբաժանման հրամանատար Վենիամին Մազժերինը։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությանը։ Վարչության տվյալների համաձայն՝ Մազժերինը եղել է ռազմական հանցագործ, որը մասնակցել է զանգվածային սպանությունների, կտտանքների և հանցագործությունների՝ խաղաղ բնակչության դեմ։ Նշվում է, որ հենց ՕՄՈՆ «Օբերեգ» ստորաբաժանումն է մասնակցել այդ գործողություններին, մասնավորապես՝ Բուչայում և շրջակա գյուղերում։ Դեռևս 2022 թվականի ապրիլին ուկրաինական հետախուզությունը նույնականացրել էր «Օբերեգ» կազմակերպության ռազմական հանցագործների անունները և մշակել միջոցառումներ՝ ուղղված ցուցակում ընդգրկվածների արդարացի պատժի ապահովմանը։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
