«Թրամփը մտադիր է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում»․ #Axios
455
Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 11:45
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում Իսրայել կատարած իր այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Axios-ը։ «Նախագահ Թրամփը հեռախոսով ինձ ասաց, որ, հավանաբար, առաջիկա օրերին կմեկնի Իսրայել և հնարավոր է՝ ելույթ ունենա Քնեսեթում», - գրել է լրատվականի թղթակիցը։ Գործարքի մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց տված կարճ հեռախոսազրույցում Թրամփը շեշտել է, որ սա մեծ օր է Իսրայելի և աշխարհի համար։ Նա նաև հավելել է, որ «հիանալի» զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Թրամփի խոսքով՝ Նեթանյահուն իսկապես երջանիկ է։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը ստորագրել են Սպիտակ տան նախագահի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին մասը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
