«Նեթանյահուն չի կարողանում հավատալ, որ հիմա բոլորը սիրում են իրեն»․ Թրամփ
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանք շնորհավորել են միմյանց «պատմական նվաճման»՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը X սոցիալական մեդիա հարթակում: Դոնալդ Թրամփը պատմել է զրույցի մանրամասները: «Նա (Նեթանյահուն) զանգահարել է: Ասել է. «Ես չեմ կարող հավատալ դրան: Բոլորն այժմ սիրում են ինձ»: Ես ասել եմ. «Ավելի կարևոր է, որ բոլորը կրկին սիրում են Իսրայելին», և դա ճիշտ է: Ես ասել եմ. «Իսրայելը չի կարող կռվել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի, այն չի կարող կռվել ամբողջ աշխարհի դեմ»: Եվ նա դա շատ լավ հասկանում է: Այնպես որ, զարմանալի է, թե ինչպես է այս ամենը միավորվել», - ասել է ամերիկացի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում: Դոնալդ Թրամփը զրույցը հրաշալի է անվանել: «Նա շատ ուրախ է: Եվ ճիշտ էլ՝ նա պետք է ուրախ լինի: «Սա մեծ նվաճում է»: «Ամբողջ աշխարհը միավորվեց այս համաձայնագիրը կնքելու համար, այդ թվում՝ նախկին թշնամի երկրները», - հավելել է Թրամփը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
