Կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին
![]() ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի հնարավոր փոխանցմանն ու կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ․ ««Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիայի համար։ Թեև Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, սակայն ԱՄՆ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ հավաստիանալու, որ Հայաստանը ստանում է արդար և իրական անվտանգության երաշխիքներ», - ասել է կոնգրեսականը: Շերմանը շեշտել է՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չպետք է կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության արգելքի վերաբերյալ: «Ադրբեջանական ուժերը շարունակում են անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին: Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,-շեշտել է կոնգրեսականը: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
