Իրանը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը
![]() Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, որի հայտարարությունը հրապարակվել է Իրանի արտաքին գործերի նախարարության կայքում։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին լուրը՝ սա համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ երկու կողմերի՝ երկխոսության միջոցով վեճերը լուծելու հանձնառության շնորհիվ շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
