«Ֆրանսիան աջակցում է կողմերին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»․ Ֆրանսիայի ԱԳՆ
![]() Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթերի ստորագրումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ԱՄՆ աջակցության շնորհիվ ձեռք բերված արդյունքները կարևոր քայլ են։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը և վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում ամրագրված սկզբունքները, պետք է թույլ տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ տարածաշրջանի բնակչության օգտին», - ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ ֆրանսիական կողմը ապագայում կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
