Սի Ցզինպինը ողջունել է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը
![]() Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի պահպանումը և հարաբերությունների բարելավումը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է չինական CCTV հեռուստաալիքը։ «Չինաստանը ուրախ է տեսնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը, բարելավում են փոխադարձ հարաբերությունները և նպաստում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - ասել է նա։ Պուտինի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 8-ին։ Զրույցը տեղի է ունեցել Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկով հակամարտության կարգավորման գործընթացում վճռորոշ փուլ է սկսվել։ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու հարցում։ Այն կկայանա առաջիկա օրերին, հավանաբար՝ հաջորդ շաբաթ, վայրը արդեն որոշված է։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլը հույս ունի, որ այդ շփումները կլինեն հաջող և արդյունավետ։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
