«Ի՞նչ փաստաթղթեր կստորագրվեն»․ լրագրողը Սպիտակ տնից մանրամասներ է հայտնել
![]() Սպիտակ տանը հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն գրել է, որ Թրամփի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումից առաջ զրուցել է մի քանի ամերիկացի պաշտոնյաների հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը։ Լրագրողը հայտնել է, թե ինչ փաստաթղթեր կստորագրվեն հանդիպման ընթացքում. «Կկայանա TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) խաղաղության գագաթնաժողովը։ Սա հիմնական միջոցառումն է, որի ընթացքում տեղի կունենա չորս բան. Կստորագրվի խաղաղության ուղու վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Հաջորդ շաբաթ կսկսվեն բանակցությունները և խմբերով աշխատանքը՝ «Trump Route» նախաձեռնության իրականացման համար պայմաններ ստեղծելու համար։ «TRIPP-ը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խոշոր զարգացման համաձայնագիր և համատեղ ձեռնարկություն է՝ Հարավային Հայաստանի միջով երթուղի կառուցելու համար: Այս երթուղին Ադրբեջանին կապահովի անարգել առևտրային մուտք մայրցամաքից դեպի Նախիջևան: |

«Հրաժարվել եմ որևէ բացատրություն տալուց»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4621:12
«Փաշինյանն իրեն Տրդատ Մեծ է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման մասին»․ Գոռ Մադոյան
8520:24
«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան
6520:18
«Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կոպիրկինի հետ»․ Արման Մուսինյան
6419:42
«Ժամանակն է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն». Թրամփ (տեսանյութ)
20215:57
«Այդպիսի բան գոյություն չունի. էդ մարդը երևի նոր Խորենացի է դարձել». Աշոտ Ղուկասյան (տեսանյութ)
10815:24

