Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է»․ Ուշակով

458
Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ., 12:25
«Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է»․ Ուշակով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնության են եկել առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում», - ասել է նա։
Նախագահի օգնականը հայտնել է, որ հանդիպման վայրը համաձայնեցված է և կհայտարարվի մի փոքր ավելի ուշ։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարին, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։