Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները

524
Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ., 16:55
Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության հնարավոր զարգացման հեռանկարները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մեր կողմից ուկրաինական հարցի վերաբերյալ որոշ ազդակներ են փոխանցվել։ Համապատասխան ազդակներ են ստացվել նաև նախագահ Թրամփից»,- հավելել է նա։

Ուշակովը հանդիպումն անվանել է «շատ օգտակար և կառուցողական»։