Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Էրդողանը կարող է մոտ օրերս այցելել Ուկրաինա

695
Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ., 20:18
Էրդողանը կարող է մոտ օրերս այցելել Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է մոտ օրերս այցելել Ուկրաինա։ Այս հայտարարությունն արել է կառավարամետ Türkiye թերթը։

Հրապարակման համաձայն, դիվանագիտական շրջանակներում քննարկվում է Էրդողանի հնարավոր այցը Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հրավերով։ Աղբյուրները պնդում են, որ այցը կարող է տեղի ունենալ մոտ օրերս, գրում է թերթը։

Այցի օրակարգում են երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, նշում է թերթը՝ հղում անելով դիվանագիտական ​​կողմից ստացված տեղեկատվությանը, ինչպես նաև Անկարայում Ուկրաինայի նոր դեսպան Նարիման Ջելյալովին։