Ադրբեջանը տարեկան 1.2 միլիարդ խորանարդ մետր գազ կարտահանի Սիրիա
![]() Ադրբեջանը տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Սիրիային՝ Շահ-Դենիզ գազի հանքավայրից։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերության փոպնախագահ Էլշատ Նասիրովը: Նա ելույթ է ունեցել Թուրքիայից և Ադրբեջանից դեպի Սիրիա բնական գազի արտահանման մեկնարկի արարողության ժամանակ: Կապույտ վառելիքը թուրքական սահմանային Քիլիս քաղաքով կհասցվի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններ, որտեղ այն կօգտագործվի էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը հայտարարել է, որ ծրագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ-Շաարիի միջև ապրիլին և հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է։ «Սիրիա գազի արտահանում սկսելով՝ Ադրբեջանը ցույց է տվել, որ ունակ է գազ արտահանել ոչ միայն Արևմուտք, այլ նաև Արևելք և Հարավ», - ասել է նա միջոցառման ժամանակ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
