Հութիները սպառնացել են հարվածել ամերիկյան նավերին՝ ի պաշտպանություն Պաղեստինի
![]() «Անսար Ալլահ» շարժումը կհարվածի ամերիկյան առևտրային ընկերությունների նավերին, եթե նրանք համագործակցեն Իսրայելի նավահանգիստների հետ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է խմբի քաղբյուրոյի անդամ Մուհամմադ ալ-Բուհեյտին։ «Ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի՝ մենք ստիպված ենք ընդլայնել մեր գործողություններն Իսրայելի հետ համագործակցող միջազգային ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան նավերի դեմ՝ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և զանգվածային ցեղասպանությունը դադարեցնելու պահանջով»,- ասել է նա։ Ըստ գործակալության աղբյուրի՝ սա չի խախտում Միացյալ Նահանգների հետ հրադադարի համաձայնագրերը, որոնք շարժումը պահպանում է։ Ալ-Բուհեյտիի խոսքով՝ ամերիկյան նավերի վրա նախորդ հարձակումները 2024 թվականի սկզբին Եմենի դեմ ագրեսիայի պատասխանն էին և կապված չէին Գազայի հատվածում տիրող իավիճակի հետ։ Կիրակի հութիների ռազմական թևի ներկայացուցիչը հայտարարել էր, որ խմբավորումը կհարձակվի Իսրայելի նավահանգիստների հետ համագործակցող ցանկացած ընկերության նավերի վրա՝ անկախ նավերի ուղղությունից և այն երկրից, որին դրանք պատկանում են։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
