Սերբիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ մեկ պայմանով
![]() Սերբիան պատրաստ է աջակցել հակառուսական պատժամիջոցներին, երբ հանրապետության անդամակցությունը Եվրոմիությանը (ԵՄ) ակնհայտ լինի։ Այս պայմանը նշել է Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը, նրա խոսքերը մեջբերում է Der Standard-ը։ «Սերբիան պատրաստ է լիովին աջակցել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, երբ երկրի անդամակցությունը ԵՄ-ին ակնհայտ դառնա, այսինքն՝ անդամակցությունից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Բելգրադը նաև հստակ և անվերապահորեն դատապարտել է Ուկրաինայում հակամարտությունը հենց սկզբից»,- ասել է քաղաքական գործիչը։ Միևնույն ժամանակ, Ստարովիչը նշել է, որ Բելգրադը հիմա չի աջակցի Մոսկվայի դեմ սահմանափակումներին, քանի որ դրանք «ոչ մի կերպ չեն ազդի Ռուսաստանի վրա, իսկ սերբական տնտեսության վրա՝ հսկայական մասշտաբով»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու երաշխիքների բացակայության դեպքում երկիրը «նման քայլ չի ձեռնարկի»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
