«Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել է այն, ինչի շուրջ համաձայնություն կա»․ Զատուլին
![]() Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերը, թե Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ մղելու համար, կարող են բլեֆ չլինել, այլ իրական ծրագիր։ Այս մասին RTVI-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Հիշեցնենք՝ Middle East Eye-ի փոխանցմամբ՝ Բարաքը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները փակուղի են մտել՝ նշելով, որ երկու երկրներն էլ «վիճում են 32 կմ ճանապարհի շուրջ», և Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ բանակցություններն առաջ մղելու համար։ Զատուլինը RTVI-ին հայտնել է, որ ամերիկացի դեսպանի խոսքերի հետևում «առկա է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունն այս տարբերակի շուրջ»։ «Կարծում եմ՝ սա շատ իրական հեռանկար է։ Ես նույնիսկ կարծում եմ, որ ռուս-հայկական, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին սրացումները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից արհեստականորեն սրվել է լարվածությունը, որպեսզի Մոսկվային այդ մասին հարցնելու կարիք չլինի»,- ասել է պատգամավորը։ «Նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, միտումնավոր ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ հարաբերությունների սառեցման պատճառով հարմար չէ Ռուսաստանին հարցնել այս մասին, բայց հարմար է բանակցել նրա հետ՝ ամերիկացիների հետ միասին։ Կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում ասել է այն, ինչի շուրջ համաձայնություն կա»,- եզրափակել է Զատուլինը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
