Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել
1177
Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 14:22
![]() Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ է սպանվել Կիևում, Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ «Տեղեկություններ կան, որ սպանվածը Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ է», - գրել է նա։ Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյի տեղեկությամբ՝ սպանվածը Իվան Վորոնիչն է։ SHOT-ի տվյալներով՝ նա մասնակցել է Ռուսաստանի տարածքում դիվերսիաների նախապատրաստմանը և զբաղեցնում էր Կենտրոնական անվտանգության ծառայության 16-րդ վարչության 1-ին վարչության ավագ օպերատիվ սպայի պաշտոնը։ Հաղորդվում է, որ անհայտ անձը, առանց դիմակի, կրակոցներ է արձակել Անվտանգության ծառայության աշխատակցի ուղղությամբ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ արձակվել է առնվազն հինգ փամփուշտ։ |

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
16609:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
232Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
414Երեկ, 17:31
ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
381Երեկ, 15:49
Ռուսական ուժերն այս տարի 400 անգամ հարվածել են Ուկրաինայի նավթագազային օբյեկտներին
398Երեկ, 00:36
Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածում է Կիևին
16821.10.2026, 23:54
